Հայաստանի գործող իշխանության նպատակը պաշտոններն են ու հարստացումը՝ փետրվարի 25-ին հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով ՕՐՕ դաշինքի առաջին համաժողովում:
Նրա խոսքով՝ դաշինքը կարող է Հայաստան բերել մինչև 2 մլրդ դոլարի ներդրումներ և դրամաշնորհներ: «Թող ոչ մեկը չասի, թե դա անհնար է, թե մենք ղարաբաղյան խնդիր ունենք»,- նշեց Վարդան Օսկանյանը: Ըստ նրա՝ գործող իշխանությունները անհրաժեշտ տեսլական չունեն: «Նրանց նպատակը պաշտոններն են, փողը և հարստացումը»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը: